Responsive Ad
Խրտվիլակ այլմոլորակայինը
Ռուսաստանի Դաշնության մաս կազմող Բուրյաթիայի Հանրապետության Կամենսի շրջանի բնակիչը «մահացած այլմոլորակայինի» դիակ է նկարահանել եւ տեսանյութը տեղադրել «YouTube»-ում: Կադրում անհասկանալի մարմնի մնացորդներ են երեւում, որը, տեսանյութը դիտողների կարծիքով, այլմոլորակայինի դիակ է:
Մարդիկ անգամ որոշել են ենթադրյալ «այլմոլորակայինի» սեռը՝ իգական, եւ մոտավոր հասակը՝ 85-100 սմ: Համացանցում տեղեկատվություն է տարածվել, թե Բուրյաթիայի հարյուրավոր բնակիչներ 2011 թվականի մարտին երկնքում լուսավոր շարժվող օբյեկտ են տեսել: Վարդագույն առարկայի շարժումից ահռելի աղմուկ է բարձրացել, որը վախեցրել է մարդկանց:
Սա էլ ենթադրությունների տեղիք է տվել, թե մարտին թռչող ափսեն վթարի է ենթարկվել, եւ մահացած այլմոլորակայինի դին հայտնվել է Բուրյաթիայում: Սակայն երբ ոստիկաններն այցելել են տեսանյութը տարածողին, վերջինս խոստովանել է, որ իրականում այդ «այլմոլորակայինի դիակը» ոչ այլ ինչ է, քան խմորից եւ հավի կաշվից պատրաստված խրտվիլակ:

<object type="application/x-shockwave-flash" data="http://media.roytanck.com/flickrwidget.swf" width="200" height="200"><param name="movie" value="http://media.roytanck.com/flickrwidget.swf" /><param name="bgcolor" value="#ffffff" /><param name="flashvars" value="feed=" /><param name="AllowScriptAccess" value="always"/>
Roy Tanck's Flickr Widget requires Flash Player 9 or better.
</object>Get this widget at roytanck.com

Post a Comment

أحدث أقدم